Եթե Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեն հայտնվի Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության` ԻԿԱՕ-ի սև ցուցակում, ապա հայաստանյան ավիաընկերություններին լիցենզիա տրամադրելու գործընթացը կսառեցվի, ինչը ենթադրում է, որ հայկական ավիաընկերությունների կողմից ռվրոպական ուղղություններով չվերթները կդադարեցվեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը քննարկում է Հայաստանի Քաղաքավիացիայի պետական կոմիտեին լիցենզիայից զրկելու հարցը։

Գևորգ Խաչատրյանը պարզաբանեց, որ Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը տարբեր ժամկետներով, ինչպես նաև անժամկետ հավաստագրեր է տրամադրում տվյալ երկրի ավիացիոն հարցերով զբաղվող իրավասու մարմնին և ցանկացած պահի կարող է կասեցնել տվյալ հավաստագրի գործունեությունը։ Սակայն, ըստ նրա՝ լինում են դեպքեր, որ ավիաընկերություններն իրենք, որպես առանձին կառույց դիմում են միջազգային ավիացիոն կազմակերպությանը և դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու թույլտվություն ստանում։ Նշենք, որ «Արմենիա» ավիաընկերությունը մինչև նոր տիպի կորոնովիրուսով պայմանավորված չվերթների դադարեցումը դեպի Եվրոպա շաբաթական իրականացնում էր 1 կանոնավոր և 9 չարթերային չվերթներ։ «Եթե ավիաընկերությունը չստանա հավաստագիր, ապա զգալի կորուստներ կկրի, կխախտվի ընկերության բիզնես պլանը: Պատկերացրեք՝ ծրագրել ես իրակաանցնել եվրոպական ուղղությամբ 15 չվերթ, սակայն եթե մի օր պարզվում է, որ դու չես կարող այդ չվերթներն իրականացնել, ստիպված ես այլ շուկաներ փնտրել, ինչը բավականին բարդ և ժամանակատար գործընթաց է»,-ասաց Խաչատրյանը։

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել