Panorama.am-ը գրում է․

Գերմանիան կմնա առանց 200 հազար շնչադիմակների, որոնք գերմանական ոստիկանության համար պատվիրվել էր Չինաստանում, քանի որ դրանք առգրավվել են Բանգկոկում և ուղարկվել են Միացյալ Նահանգներ: Ըստ Գազետա.ռու-ի, այդ մասին գրել է Tagesspiegel-ը՝ վկայակոչելով Բեռլինի ներքին գործերի Սենատի ներկայացուցիչ Անդրեաս Գայզելին:

Նա պնդում է, որ դիմակների խմբաքանակը առգրավել է Միացյալ Նահանգները: «Մենք սա համարում ենք ժամանակակից ծովահենության ակտ», - հավելել է սենատորը:

Գայզելն ասել է՝ անդրատլանտյան գործընկերները չպետք է թույլ տան, որ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ աշխատեն «Վայրի Արևմուտքի մեթոդներով»:

Ամբոջղական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել