Tert.am-ը գրում է․

Չինաստանում կորոնավիրուսն օրեցօր նահանջ է ապրում: Ներկայումս հիվանդանոցում է գտնվում 1558 մարդ: Վարակվածների 94 տոկոսն ապաքինվել է: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Չինաստանի առողջապահության նախարարության ներկայացրած տվյալները:

Չինաստանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 81 639-ը, որից 76 755-ն ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Վերջին տվյալներով՝ Չինաստանում գրանցվել է վարակման 19 նոր դեպք: Մեկ օրում մահացել է 4 մարդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել