Tert.am-ը գրում է․

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի առաջին փուլում իրենք լսել են առողջապահության ոլորտի պրոֆեսիոնալների` մասնավորապես առողջապահության նախարարի և նախարարության աշխատակիցների, հիվանդությունների դեմ պայքարի կենտրոնների աշխատակիցների կարծիքներն ու խորհուրդները և եկել են եզրակացության, որ ներկայիս իրավիճակում պայքարի ամենաարդյունավետ միջոցը տեղաշարժի սահմանափակումն ու սոցիալական հեռավորության պահպանումն է: Այս մասին գրում է pia.ge կայքը:

«Մենք ուղղակի լսեցինք առողջապահության ոլորտի պրոֆեսիոնալներին ամենաառաջին փուլում, լսեցինք Առողջապահության նախարարությանը, նախարարին, հիվանդությունների դեմ պայքարի կենտրոններին: Մենք հասկացանք, որ ամենաարդյունավետ մեթոդը տեղաշարժի սահմանափակումն ու սոցիալական հեռավորության պահպանումն է: Այդ իսկ պատճառով մենք առաջին պետություններից մեկն էինք, որ սահմանափակեց չվերթները նախ Չինաստանի, ապա` Իրանի և Իտալիայի հետ, մենք առաջին պետություններից մեկն էինք, որ դադարեցրեց կրթությունը դպրոցներում, և մենք առաջին պետություններից մեկն էինք, որ ջերմաչափ սարքեր տեղադրեց սահմաններին, ոչ միայն օդանավակայաններում, այլ նաև ցամաքային սահմաններին»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել