Aysor.am-ը գրում է․

Պատրաստ ենք բոլորի հետ կոալիցիա կազմել: Չեմ ուզում հայտարարել ո՛չ Սամվել Բաբայանի, ո՛չ առանձին անունների մասին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:

«Կոալիցիա կկազմենք այն ուժերի հետ, որոնք կընդունեն Արցախի զարգացման սոցիալ-տնտեսական, անվտանգության օրակարգը: Եվ կա մի կարևոր պայման, որի մասին հայտարարել եմ 2019 թվականին. Արցախը Հայաստան է և վերջ, Արցախի իշխանությունները պարտավոր են համագործակցել ՀՀ իշխանությունների հետ: Այսօր, փառք Աստծո, մեր քաղաքական ուժի և ՀՀ իշխանությունների միջև Արցախի խնդրի հարցով տարաձայնություն չկա: Այն ուժերի հետ, որոնք պատրաստ են այս ծրագրերի շրջանակներում համագործակցել, մենք համագործակցելու ենք», - ասաց բանախոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել