Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը դեմ է ժամանակավոր կառավարություն ստեղծելու, նախագահական ընտրություններ անցկացնելու, ինչպես նաև պատժամիջոցների հետագա չեղարկման միջոցով երկրում ստեղծված իրավիճակը լուծելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի առաջարկին առաջարկին: Այդ մասին Twitter-ում հաղորդել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասը:

Նրա խոսքով, ամերիկյան կողմը փորձում է երկրին պարտադրել առաջարկություն, որի իրական նպատակը «ինտերվենցիոնիզմն է և Վաշինգտոնի կողմից վերահսկվող կառավարության ձևավորումը»:

«Վենեսուելայի իշխանությունները պնդում են, որ չեն ընդունում և ապագայում էլ ոչ մի խնամակալություն չեն ընդունելու որևէ օտարերկրյա կառավարության կողմից»,- հայտարարել է Արեասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել