News.am-ը գրում է․

Մենք առավոտից ահազանգեր ենք ստացել մեր դիտորդական առաքելությունն իրականացնողների կողմից, որ Արցախի պատգամավորության թեկնածու Արթուր Օսիպյանը պարբերաբար այցելում է տարբեր ընտրատեղամասեր եւ խոսում ընտրությունների արդյունքների կեղծված լինելու մասին։ Այս մասին այսօր՝ մարտի 31–ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հերթական ահազանգի ժամանակ անձամբ է գնացել ընտրատեղամաս. «Ժամանեցինք 1/4 տեղամաս, որտեղ նա գտնվել էր, այդ պահին այնտեղ չէր, մուտք գործեցի մյուս տեղամաս, որտեղ այդ պահին գտնվում էր նա, փորձում էի խոսել հանձնաժողովի նախագահի հետ՝ հասկանալու համար, թե ինչու ոստիկանությունը ներս չի հրավիրվել եւ նրան դուրս չեն հրավիրել, քանզի լինելով պարզապես պատգամավորության թեկնածու նա իրավունք չունի գտնվելու ընտրատեղամասում, բացառությամբ այն դեպքի, երբ ինքը քվեարկություն է իրականացնում։ Արթուր Օսիպյանը «հարձակվեց» ինձ վրա՝ ասելով, որ ես իրավունք չունեմ այնտեղ գտնվելու, ինքը «Արցախի հեղափախական» կուսակցության առաջնորդն է, մեր ոտքը պետք է կտրվի Արցախից, մասնավորապես, իմ ոտքը, եւ ինքն այդ կապակցությամբ անելու է ամեն ինչ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել