Tert.am-ը գրում է.

Կառավարության հակաճգնաժամային քայլերում կան խնդիրներ, որոնք վերաբերում են կառավարման մշակույթին, հանրության հետ հետադարձ կապի ապահովմանը, և մեկուսանալով հանրությունից՝ իշխանությունը լուրջ դժվարություններ է դիմագրավելու, որոնք արդեն ակնհայտ են: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

«Երեկվանից փորձում եմ կապվել պատասխանատուների հետ՝ օգնելու կառավարությանն արհեստական շնչառության սարքերի ներկրման հարցում: Իմ տվյալներով՝ դրանք մնացել են հայ-վրացական սահմանին ինչ-ինչ խնդիրների պատճառով: Փորձում եմ կապվել էկոնոմիկայի նախարարի և փոխնախարարի հետ, բայց ապարդյուն: Այն, ինչ իշխանությունները հրահանգում են, տեղ չի հասնում, և վարչապետի որոշումների կատարման հարցում թերացումներ կան»:

Ըստ տնտեսագետի՝ կառավարությունը պետք է գնա ռիսկային քայլի՝ ընդլայնողական քաղաքականության, ինչպես 2008 թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի դեպքում, երբ որոշ տնտեսվարողներ համաֆինանսավորում ստացան կառավարությունից և հետագայում վերադարձրին պարտքերը. «Դրամի հետ պետք է շատ զգույշ լինել: Եթե ազգային արժույթը կարողանանք արդյունավետ կառավարել և դրանով նպաստել տնտեսության զարգացմանը, շատ բան իր տեղը կընկնի: Պետք է ամեն ինչ անենք, որ դրամը շրջանառվի, դրամով գործարքներ կատարվեն, ցանկալի է՝ որքան հնարավոր է անկանխիկ»:

Պրոֆեսորի կարծիքով՝ ամենաշատը տուժել են մեր տնտեսության լոկոմոտիվային ճյուղերը, նախևառաջ՝ զբոսաշրջությունը, փոխարենը պետք է օպերատիվ միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսության և արտահանման ոլորտներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել