COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված իրավիճակում օգտագործված անհատական պաշտպանության միջոցները, այդ թվում՝ դիմակները և ձեռնոցները արգելվում է նետել ճանապարհներին կամ ճանապարհամերձ տարածքում։ Նմանատիպ վարքը հանգեցնում է վարակի տարածմանը և համաճարակային իրավիճակի վատթարացմանը: Դիմակները, ձեռնոցները, ինչպես նաև օգտագործված անձեռոցիկները պետք է նետել փակ աղբամանի մեջ: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից։

«Ճանապարհային դեպարտամենտը» նաև տեղեկացնում է, որ կապալառու կազմակերպություններն իրականացնում են ճանապարհներին թափված աղբի մաքրման աշխատանքներ:

Բոլորին հորդորում ենք հոգ տանել սեփական առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի մասին։ Առողջ եղե՛ք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել