Tert.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի խոստովանել է, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացությունը կարող է հասնել 100 000-ի կամ ավելի բարձր ցուցանիշի: Նա ընդգծել է, որ եթե մահացածների թիվը մնա 100 000 կամ այդ թվից ցածր, ապա ԱՄՆ իշխանությունների գործողությունները կարելի է հաջողված համարել։ Թրամփն այս մասին ասել է Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է CNN-ը։

«Մտածեք այդ թվի մասին՝ 2,2 մլն մարդ կարող էր զոհվել, եթե մենք ոչինչ չանեինք», - հայտնել է ԱՄՆ նախագահը՝ նշելով նաև, որ որոշ մասնագետների կարծիքով՝ ցուցանիշը կարող էր ավելի բարձր լինել։

«Եթե մենք կարողանանք այդ ցուցանիշը ցածր պահել՝ 100 000- 200 000-ի սահմանում, ապա, թեկուզ սարսափելի թիվ է, բայց կնշանակի, որ մենք բոլորս շատ լավ աշխատանք ենք կատարել», - հայտնել է Թրամփը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել