Tert.am-ը գրում է.

Մայրցամաքային Չինաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 45 դեպք, ընդհանուր դեպքերի թիվը հասել է 81 439-ի, 5 մարդ մահացել է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով պետական կոմիտեին:

Այս տվյալները հաշվի առնելով կորոնավիրուսի զոհերի թիվը մայրցամաքային Չինաստանում հասել է 3300-ի:

Նշվում է, որ վերջին օրվա ընթացքում գրանված 45 հիվանդներից  44-ը Չինաստան է եկել այլ երկրներից: Իշխանությունների տվյալներով  75 448 մարդ բուժվել ու դուրս է գրվել հիվանդանոցներից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել