Հայաստանում մարտի 28-ի՝ ժամը 10.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 372 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 43 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվը 28 է, փաստացի բուժվողներինը՝ 344, բացասական թեստերը՝  2172, մահվան ելքեր՝  1:

Հիշեցնենք, որ ԱՆ հիվանդություների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մարտի 27-ին հրապարակել է ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալներ` ըստ մարզերի:

Ըստ այդմ՝ ամենամեծ թվով հիվանդները Երևանում են՝ 151 վարակված։ Երևանին հաջորդում է Կոտայքի մարզը, որտեղ արձանագրվել է կորոնավիրուսի 57 դեպք, այնուհետև Արարատի մարզն է՝ 56 դեպք, Շիրակի մարզում՝ 5, Լոռիում և Սյունիքում՝ երկուական դեպք։ 

Կորոնավիրուս է հաստավել նաև 5 զինծառայողի մոտ, նրանցից ոչ մեկը թոքաբորբ չունի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել