Antifake.am-ը գրում է․

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում մարտի 16-ից հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ մարտի 24-ից ձեռնարկվել են հակահամաճարակային խիստ միջոցներ, այդ թվում՝ անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումներ։

Քանի դեռ օրեցօր ավելանում են կորոնավիրուսով վարակվածների թիվը, իսկ ՀՀ քաղաքացիներն ամեն րոպե սպասում են իշխանությունների կողմից այս թեմայով նոր տեղեկությունների, Նիկոլ Փաշիյանը երեկ` մարտի 26-ին, վաղ առավոտյան ուղիղ եթերով տեղեկություններ է հայտնել, ինչպես ինքն է նշում, «Հայաստանի արձանագրած երկու կարևոր հաջողության մասին»։ Փաշինյանը տեսանյութը վերնագրել է «Հայաստանի նոր նվաճումները միջազգային վարկանիշերում»։

AntiFake.am-ը ստուգել է Փաշինյանի ներկայացրած զեկույցների տվյալները, ինչպես նաև փորձել է հասնակալ, թե ինչ կազմակերպությունների կողմից են մշակվել դրանք, արդյո՞ք այդ տվյալներն այդքան կարևոր կարող են մեր պետության համար կամ, ընդհանրապես,  կարևոր են, թե ոչ։

«Varieties of Democracy Dataset»-ի (V-Dem) մասին

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «V-Dem» ինստիտուտի կողմից մշակված զեկույցը, որի վերաբերյալ ասել է. «Սա (զեկույցում առկա տվյալները – խմբ.) շատ կարևոր է Հայաստանի միջազգային իմիջի համար»։ Մինչդեռ «V-Dem» ինտիտուտի ուսումնասիրությունը վկայում է այլ բան։

Այսպես, «V-Dem» ինստիտուտը Շվեդիայի Գյոթենբուրգի համալսարանի անկախ գիտահետազոտական ինստիտուտ է և նույն համալսարանի քաղաքագիտության ամբիոնի հիմնած ծրագրի գլխավոր գրասենյակը։ Ինստիտուտը հիմնադրվել է պրոֆեսոր Ստաֆան Ի. Լինդբերգի կողմից 2014 թվականին:

Նկատենք, որ արևմտյան գրեթե բոլոր համալսարաններն ունեն իրենց տարբեր ամբիոններին կցված գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք իրականացնում են մասնագիտական հետազոտություններ ու վերլուծություններ։

«V-Dem»-ն ունի 35 դոնորներ, որոնց թվում են՝ Գյոթենբուրգի համալսարանը, Եվրոպական հետազոտությունների խորհուրդը, Շվեդական հետազոտությունների խորհուրդը, Համաշխարհային բանկը, Ֆեյսբուքը, USAID-ը, Բաց հասարակության հիմնադրամները» (Սորոսի հիմնադրամը) և մի շարք այլ պետական կառույցներ ու հետազոտական ինստիտուտներ։ Սորոսի հիմնադրամից ֆինանսավորումը կազմում է «V-Dem»-ի «այլ գործառույթներ» բաժնի ամբողջ ֆինանսավորման մեկ,, իսկ առանձին ծրագրերի դեպքում՝ նաև 14 և 3 տոկոսները։

«V-Dem» ինստիտուտն իրականացնում է տվյալների հավաքագրում ու մշակում է «V-Dem» տվյալների բազան, բացի այդ փորձում է ակտիվանալ նար քաղաքականության մշակման ոլորտում։ Ինստիտուտը հյուրընկալում է հետազոտողների և ամեն տարի իրականացնում է Քաղաքականության մշակման խորհրդաժողով (Policy Conferance), որի ընթացքում «V-Dem»-ի ծրագրի նպատակները, հետազոտություններն ու բացահայտումները ներկայացվում են լայն հանրությանը։

Ինտիտուտի, ինչպես նաև ամենամյա խորհրդաժողովի մասին, սակայն, մամուլում տեղեկություններ գրեթե չկան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել