Tert.am-ը գրում է.

Նոր կորոնավիրուսի դեմ պայքարում չէր կարելի պետականորեն այսքան անտարբեր լինել, պետք էր առանձնապես ուշադիր լինել նման վիրուսների դեմ պայքարում. Չինաստանի պես երկիրն անգամ այդքան լուրջ մոտեցավ այս հարցին, մենք առավել ևս պետք է նախապես պատրաստվեինք: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀԽՍՀ առողջապահության վերջին նախարար, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանը:

«Կանխարգելման հարցում մենք ուշացանք, թեև հիմա էլ ուշ չէ, պետք է գործը պրոֆեսիոնալներին վստահել: Ժամանակին Հայաստանում կար համաճարակաբանության ինստիտուտ, որում աշխատող բարձր որակի մասնագետների շնորհիվ մեր երկրում վերացվեց, օրինակ, մալարիա հիվանդությունը: Այսօր այդ ինստիտուտը չկա, եթե այն լիներ իր մասնագետներով, մեծ դեր կխաղար»,- ասել է բժիշկը:

Ըստ Ազնաուրյանի՝ մեր առողջապահական ռեսուրսները սակավ են, մեկ ինֆեկցիոն հիվանդանոցը Երևանում, այն էլ վատ շենքային պայմաններով, բավարար չէ այս ծանրաբեռնվածությամբ աշխատելու համար. «Ինֆեկցիոն հիվանդությունները մշտապես պետք է ուշադրության կենտրոնում լինեն: Ո՞վ կսպասեր, որ աշխարհում համավարակ կհայտարարվի: Առողջապահության նախարարության համապատասխան բաժանմունքները պետք է գրագետ գործեն: Հիմա պետք է ամեն գնով կանխել տարածումը, փակել օդային սահմանը նույնիսկ Ռուսաստանի հետ: Մեր շարքային բուժաշխատողներն այսօր մեծ աշխատանք են կատարում, նրանց սիրտն իսկապես ցավում է հիվանդների համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել