Tert.am-ը գրում է.

Մեր որոշ աշխատակիցներ՝ շփվելով բնակչության հետ, հնարավոր է, որ իրենք դառնան վիրուսակիր և վարակվեն: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը:

«Մենք ունենք այդպիսի մեկ դեպք: Երևան քաղաքի ջոկատներից մեկում ունենք վիրուսակիր, որը մեկուսացված է, բուժման փուլում է գտնվում, բայց նաև նրա հետ ունենք կոնտակտավոր մարդիկ: Դուք պատկերացնո՞ւմ եք, հերթափոխում լինում են 15-20 մարդ, եթե դրանցից մեկը լինի վիրուսակիր, ստացվում է, որ այդ 15-20 հոգին արդեն դառնում են ակտիվ կոնտակտավորներ և հետագայի համար մենք նրանց պետք է մեկուսացնենք, հեռացնենք, որ կարողաննք այդ սպառնալիքը հեռացնել ընդհանուր ջոկատից, ընդհանուր կառույցից»,- ընդգծեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել