Tert.am-ը գրում է․

Կորոնավիրուսի կանխարգելման համար իշխանության քայլերն առնվազն ուշացած են եղել, իսկ ուշացման պատճառով ցանկալի արդյունքներ չեն լինում: Այս մասին «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:

«Միևնույն ժամանակ, օրվա հրամայական հանդիսացող կենսական նշանակություն ունեցող քայլեր չեն արվում: Անգամ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որդեգրել է մանիպուլյացիաների ստրատեգիա, որի վերջնանպատակը ոչ թե վիրուսի տնտեսական հետևանքների մեղմումն է, այլ հետևանքների պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելը»,-ասաց Տեր-Նակալյանը՝ նշելով, թե ամեն ինչ գնում է էժան բեմադրությունների սցենարով, ու չեն տրվում կարևորագույն կարգավորումներ:

Նրա խոսքով՝ երկրում արտակարգ դրության հայտարարումը կարևորագույն կարգավորում էր, որը պետք էր տալ, այլ հարց է, որ ոչ թե պետք էր տալ մարտի 16-ին, այլ, առվազն, մարտի 1-ին, երբ Հայաստանում գրանցվեց վարակման առաջին դեպքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել