ԱՄՆ արդարադատության նախարարությունը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա մի շարք ներկայացուցիչներին մեղադրանք է առաջադրել թմրանյութերի վաճառքի և փողերի լվացման մեջ: Վենեսուելայի կառավարությունը համագործակցում է նախկին կոլումբիական FARC ապստամբական խմբավորման այլախոհների հետ՝ Կենտրոնական Ամերիկայով կոկաին տեղափոխելով Միացյալ Նահանգներ, հայտարարել է գերատեսչության ղեկավար Ուիլյամ Բարը:

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է 15 միլիոն դոլար պարգևատրման մասին տեղեկության դիմաց, որը կհանգեցնի Մադուրոյի ձերբակալությանը: ԱՄՆ վարչակազմը Վենեսուելայի ղեկավարի երդվյալ թշնամիներից է: 2019 թ.-ի սկզբին ԱՄՆ-ը Վենեսուելայի ժամանակավոր նախագահ է ճանաչել Մադուրոյի հակառակորդին՝ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, և այդ ժամանակվանից ի վեր ձգտում է հասնել ռեժիմի փոփոխության Կարակասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել