Tert.am-ը գրում է․

Կառավարությունը քննարկեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին հարցը, որը ինչպես նշեց զեկուցող, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, չորս միջոցառում է նախատեսում:

Նախագիծը հնարավորություն է տալիս տնտեսավարողների համար ժամանակ շահել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու նպատակով, և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշտգրտելու որոշումների կայացման համար։

Վարչապետը նախագծի վերաբերյալ նշեց, որ այդքան էլ համաձայն չէ, որ բանկային և ֆինանսական համակարգին այդքան էլ չենք աջակցում, քանի որ ծրագրի արտապատվիրակումը դեպի այդ համակարգ արդեն աջակցություն է: Նա նկատեց, որ այսօր բանկային համակարգը զրոյական վիճակում է:

«Այս որոշման ամենամեծ տրամաբանությունը հետևյալն է․ մենք ուզում ենք, որ մեր տնտեսության արյունատար համակարգը սկսի աշխատել և որքան հնարավոր է՝ ծավալով աշխատի: Սոցիալական բաղադրիչները շատ կարևոր են, մենք ասում ենք, որ աշխատողների աշխատավարձերը վճարելու համար ենք նաև այս վարկերը տալիս, հարկերի ու տուրքերի վճարման համար ենք այս փաթեթը բացում և կարծում եմ, որ ճիշտ ճանապարհով ենք գնում: Մենք ոչ թե զուգահեռ օրգանիզմներ պետք է ստեղծենք՝ գոյություն ունեցող օրգանիզմը դատապարտելով մահվան, այլ պետք է գործող օրգանիզմի կենսունակությունն ապահովելու ճանապահով գնանք»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել