Tert.am-ը գրում է․

Նախարարությանը հիմնականում հաջողվեց այս մեկ շաբաթվա ընթացքում ապահովել հարթակներ և համագրործակցություն՝ հեռավար կրթություն իրականացնելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով հեռավար կրթության մասին:

Նա նշեց, որ նույնիսկ մարզերից մեկը 88 տոկոս ներգրավվածություն է ապահովել:
«Գիտեմ՝ կան խնդիրներ, առաջիկա օրերին դրանք կգույքագրվեն: Մենք ըստ էության տեխնոլոգիական խնդիր չունենք, բայց տեխնիկայի հետ կապված խնդիրներ ունենք: Կան աշակերտներ և ուսուցիչներ, որոնք համապատասխան սարքեր չունեն, փորձենք լուծել այդ հարցը՝ դպրոցների համապատասխան տեխնիկան իրենց տուն տեղափոխելով և ժամանակավոր օգտագործման հնարավորության տալով»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել