Panorama.am-ը գրում է․

Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն հայտարարել է, որ իր մոտ հաստատվել է նոր կորոնավիրուս։ Տենորը երկրպագուներին այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ դա իր բարոյական պարտքն է համարում։

Դոմինգոն հայտնել է, որ տենդ ու հազ է ունեցել, ինչի հետևանքով էլ թեստ է հանձնել։ Արդյունքը դրական է եղել։

Նա բոլորին խնդրել է շատ զգույշ լինել, հետևել իշխանությունների հորդորներն, միմյանցից հեռավորություն պահպանել, հաճախ լվանալ ձեռքերը, հնարավորության դեպքում մնալ տանը։

«Միասին մենք կարող ենք պայքարել այս վիրուսի դեմ ու կանգնեցել միջազգային այս ճգնաժամը, մենք հույս ունենք, որ շուտով կվերադառնանք մեր նախավիրուսային շրջանի նորմալ ու բնականոն կյանքին։ Մենք պետք է հասկանանք, որ այդպիսով պաշտպանում ենք ոչ միայ մեզ, այլ ողջ հասարակությանը»,-նշել է 79-ամյա երգիչը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել