Starnews.am-ը գրում է․

Երեկ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սաբյանինը հրաման է ստորագրել, համաձայն, որի մինչև ս․թ․ ապրիլի 10-ը մոսկվայում դադարեցվում են բոլոր զանգվածային միջոցառումները, որոնց ներկա են 5000-ից ավել մարդ։ Ըստ Մոսկվայի իշխանությունների, սրանք կանխարգելիչ գործողություններ են՝ կորոնավիրուսի տարածման վտանգը նվազեցնելու նպատակով։

Starnews.am-ը կապ հաստատեց երգչուհի Նունե Եսայանի հետ, հասկանալու համար, թե ինչ «ճակատագիր է» սպասվում իր՝ ապրիլի 4-ին կայանալիք մոսկովյան մենահամերգին և որոնք են լինելու նրա հետագա քայլերը։

Մեր հետ զրույցում երգչուհին հաստատեց համերգը հետաձգվելու մասին լուրերը՝ նշելով, որ այդ համերգասրահի հանդիսատեսների քանակը նույնպես անցնում է 5000-ը։

ԱՄբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել