Tert.am-ը գրում է.

17:17

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանների կողմից դատախազ Արսեն Մարտիրոսյանին ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի սույն թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 15:30-ին: Որոշումը հրապարակելուց հետո դատարանը քննարկելու է դատական նիստը հետաձգելու հարցը:

17:15

Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը, անդրադառնալով իրեն ներկայացված բացարկի միջնորդությանը, ասաց, որ գործով մեղադրյալների պաշտպանների կողմից լրատվականներով արվող հայտարարությունները, թե Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում դրված է բացառապես մեկ ցուցմունք, քրեական գործի նյութերից չբխող ընդհանրական, վերացական բնույթի հայտարարություն է: Նրա խոսքով՝ մեղադրական եզրակացության մեջ մանրամասն ներկայացված են այն բոլոր ապացույցները, որոնք դրվել են ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ գործով մյուս ամբաստանյալների մեղադրանքի հիմքում:

«Ներկա փուլում ես չեմ ցանկանում ներկայացնել այդ ապացույցները՝ նկատի ունենալով, որ հրապարակային դատական քննության պայմաններում դատավարության մասնակիցներին և ԶԼՄ-ներին հասանելի կդառնան ապացույցները, որոնք դրվել են ամբաստանյալների մեղադրանքի հիմքում»,-ասաց նա:

Անդրադառնալով պաշտպանության կողմի այն հայտարարությանը, թե մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, այն դեպքում, երբ գործով բավարար տվյալներ ձեռք չեն բերվել, Մարտիրոսյանը մեջբերեց դատարանի 2020թ. փետրվարի 17-ի որոշումը, որով դատարանը փաստել է, որ անձանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը հիմնավորված է, հետևաբար այդ խափանման միջոցը վերացնելու հիմքեր առկա չեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել