Tert.am-ը գրում է.

Tert.am–ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա անդրադառնում է արդեն տևական ժամանակ բոլորին հուզող կորոնավիրուսին, դրա վերաբերյալ մեր երկրում տեղեկատվական հոսքերին և  առհասարակ, պետության կողմից ձեռնարկվող միջոցառումներին: Հեղինակը հորդորում է վիրուսի դեմ պայքարում լինել առավել զգոն և գործել խիստ համակարգված: Արմեն Գևորգյանի հոդվածը՝ ստորև:

Հետևելով իշխանական շրջանակներից եկող տեղեկատվական հոսքերին, կառավարությունը քայլեր է ձեռնարկում կորոնավիրուսի տարածման դեմ։ Միաժամանակ, տպավորություն է ստեղծվում, թե  մեր երկրում պայքարը այս աղետի դեմ սկսվում և վերջանում է Իրանի հետ ուղևորափոխադրման սահմաններում։

Իմ պարտքն եմ համարում պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել մի քանի ասպեկտների վրա։ Նախ. խնդրին վերաբերվել չափազանց լուրջ, պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի և միշտ  կարողանալ իրավիճակը պահել հսկողության տակ։

1. Անհրաժեշտ է սահմանափակել հանրությանը տրվող տեղեկատվության աղբյուրները։ Պետք է ունենալ  1-2 պաշտոնական տեղեկատվության աղբյուր։ Այս պահին մերձիշխանական շրջանակներից ով չի ալարում «տեղեկատվություն և մեկնաբանություն» է տալիս։ Հակառակ պարագայում հանրության մեջ զարգանալու են անկառավարելի տեղեկատվական հոսքեր, որոնք մեծացնելու են խուճապային տրամադրությունները։ Իսկ դա կլինի մեր ամենամեծ թշնամին։  Մշակեք, սոցցանցերում տեղեկատվական հոսքերի սահմանափակման մեխանիզմներ։ Ի դեպ, դա հետագայում նույնպես պետք կգա, այլ համապետական ռիսկերի դեպքում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել