Armsport.am-ը գրում է.

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Վիլյառեալին» (3:1):

Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը: 16-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Պակո Ալկասերը: Առաջին խաղակեսի վերջնամասում Անխել Կորեային հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը:

64-րդ րոպեին Կոկեն գլխի հարվածով հաշվի մեջ առաջ մղեց տանտերերին: Հանդիպման վերջակետը դրեց Ժոաու Ֆելիշը, ով 74-րդ րոպեին դարձավ իր թիմի երրորդ գնդակի հեղինակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել