Կորոնավիրուսից մահացությունների թիվն աշխարհում շարունակում է  աճել: Հայաստանի հարևան Իրանում, որ, փաստորեն, մահացությունների ցուցանիշով Չինաստանից հետո երկրորդն է դարձել աշխարհում, կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվն, ըստ վերջին տվյալների, հասել է 28-ի,   գրանցվել է մահվան 5 դեպք: Համաճարակի թիրախ է դարձել Ղոմը (որտեղից և տարածվել է համաճարակը), դեպքեր են գրանցվել Արակում, Թեհրանում ու Գիլանում (վիճակագրությունն արագորեն փոփոխվում է և բացի պաշտոնականից կան նաև ոչ պաշտոնական տվյալներ, որոնք է՛լ ավելի անհանգստացնող են): Վարակակիրներ են հայտնաբերվել նաև Կանադայում ու Լիբանանում, ովքեր եղել են Իրանից մեկնած ճամփորդներ: Իր հերթին Քուվեյթը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ, Իրաքը նույնպես համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ էր ձեռնարկել՝ հաստատելով վիզային ռեժիմ:

Այսպիսով՝ Իրանը ցավալիորեն դառնում է համաճարակի տարածման տարածաշրջանային հիմնական աղբյուր՝ վտանգելով հատկապես հարևան երկրներն, ինչն էլ ստիպել է այդ պետություններին անբեկանելի, կտրուկ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել՝ առավելագույնս խուսափելու անկանխատեսելի զարգացումներից:

Հայաստանում, որն, ինչպես հայտնի է, իրանցիների նախընտրելի օտարերկրյա ուղղություններից մեկն է, ոմանք կարծես այնքան էլ հակված չեն արմատական, կտրուկ քայլեր ձեռնարկել, և որոշել են բավարարվել ընդամենն ասենք՝ մարդկանց «թևի տակ ջերմաչափ դնելով»: 

Այս օրերին երկրում կատարվող կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ նախարար Արսեն Թորոսյանն էր ֆեյսբուքյան գրառմամբ հանդես եկել՝ կոչ անելով քաղաքացիներին, մասնավորապես, «հետևել առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին և առաջնորդվել դրանով», հայտնելով, որ ուժեղացվել են Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը:

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել