Aysor.am-ը գրում է.

Սահմաններին պետք է հսկողություն իրականացնել, որովհետև կորոնավիրուսն արդեն հարևան երկրում է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց համաճարակաբան Հովակիմ Զաքարյանն՝ ընդգծելով, որ ցամաքային սահմանները ևս պետք է լրջորեն հսկվեն։

«Սահմանների հսկողության վերաբերյալ տեղյակ եմ այնքանով, որքանով մամուլն է հայտնում։ Ջերմությունը չափելը և այլ միջոցներն այն է, ինչ օդանավակայանում էին անում մինչև վերջերս։ Դա, իհարկե, կանխող միջոց է, բայց ոչ շատ արդյունավետ։ Կորոնավիրուսի պարագայում մարդը մոտավորապես երկու շաբաթ կարող է վարակակիր լինել, բայց ջերմություն չունենալ։ Հետևաբար, կարող է սահմանը հատել մեկն, ով ունի վիրուս և տարածում է այն։ Ինկուբացիոն շրջանը, երբ ոչ մի կլինիկական դրսևորումներ չկան, երկու շաբաթ է տևում», - ասաց մասնագետը։
 
Նրա խոսքով՝ հարցի մյուս կողմն այն է, թե պատրա՞ստ ենք մենք հակազդելու վիրուսին, եթե այն Հայաստան հասնի։ 
 
«Ամեն դեպքում, եթե վիրուսը հասնի Հայաստան, իսկ դա կարող է լինել ցանկացած պահի, որքանո՞վ ենք մենք պատրաստ, որքանո՞վ ենք պատրաստ կարանտինային միջոցառումներ իրականացնել։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ես չունեմ։ Առողջապահության նախարարությունն առանձնապես շատ ինֆորմացիա չի հաղորդում հասարակությանը, թե որքանով են իրենք զինված նման իրավիճակներին ճիշտ արձագանքելու համար», - ասաց Հովակիմ Զաքարյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել