Tert.am-ը գրում է.

Իրաքը փակել է Իրանի հետ պետական սահմանը` զգուշանալով նոր` COVID-2019 կորոնավիրուսի տարածումից: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Իրաքի պաշտոնյաներն այս որոշումն ընդունել են այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսի պատճառով մահվան 2 դեպքի մասին:

Իրաքի առողջապահության նախարարությունն այսպիսի միջոցառումների ներդրման անհրաժեշտությունը բացատրել է «երկու երկրների միջև ինտենսիվ ուղևորափոխադրումներով, որը կրոնական ուխտագնացության ժամանակ հասնում է մի քանի միլիոն մարդու, ինչպես նաև ուղևորներին զննելու և կարանտինային պայմաններում պահելու ընթացակարգեր ներառող կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու դժվարություններով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել