Panorama.am-ը գրում է.

Կորոնավիրուսը մոտեցել է Հայաստանի սահմանին։ Հարևան Իրանում վիրուսի հետևանքով երկու մարդու մահվան դեպք է գրանցվել, չնայած ԱՀԿ պաշտոնական կայքում  դրա մասին որևէ հաստատում չկա։

Ու քանի որ հարևաններից առավել հաճախ մեր տուն այցելում են իրանցիները, վիրուսը Հայաստանում հայտնվելու հավանականությունը շատ մեծ է։

Հատկապես եթե հաշվի առնենք, որ առջևում Նովրուզն է, ու բազմաթիվ իրանցիներ տոնն անցկացնում են Հայաստանի տուրիստական  քաղաքներում, մտահոգություններն ավելի են լրջանում։

Panorama.am-ն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հետաքրքրվեց, Իրանում մահվան դեպքերից հետո ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում՝ հիվանդության ներթափանցումը Հայաստան կանխարգելելու համար։

Տեսչական մարմնից հայտնեցին՝  Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում շարունակվում են ուժեղացված վերահսկողական աշխատանքները՝ կանխելու կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել