Operativ.am-ը գրում է․

Չարագործները ծեծել եւ թալանել են Ստաս Նամինի 34-ամյա որդուն՝ Ռոման Միկոյանին: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 1-ին Մոսկվայում: 5-tv.ru-ի տվյալներով՝ առավոտյան ժամը 05:00-ին Վոզդվիժենկա փողոցում տղամարդը ծեծի է ենթարկել երիտասարդին եւ խլել նրա iPhone 6S հեռախոսը: Այդ օրը տուժածը ոստիկանությունում հայտարարություն է գրել: Հարուցվել է քրեական գործ:

Փետրվարի 17-ին ձերբակալվել է 1999 թվականին ծնված Մոսկվայի բնակիչը: Հաջորդ օրը նրան մեղադրանք է առաջադրվել: Երիտասարդին բաց են թողել չհեռանալու մասին ստորագրությամբ:

Ռոման Միկոյանը «Ծաղիկներ» անսամբլի ղեկավարի որդեգրված որդին է: Նամինն ամուսնացել է նրա մոր հետ, երբ տղան մեկ տարեկան էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել