Armsport.am-ը գրում է․

«Չելսիի», «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գլեն Ջոնսոնը կիսվել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յադոն Սանչոյի «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ իր կարծիքով:

«Գրեթե բոլորը, ովքեր իրենց կարող են թույլ տալ Սանչոյի տրանսֆերը, կցանկանան գնել նրան, այնպես որ Ջեյդոնը ժամանակ ունի ընտրելու նոր ակումբ: Կարծում եմ, որ ընտրությունը հօգուտ «Մանչեսթեր Յունայթեդի» սխալ կլիներ: Իհարկե, սա ֆանտաստիկ ակումբ է, նման տրանսֆերը մեծապես կանդրադառնա նրա կենսագրության վրա, բայց, հաշվի առնելով այն, ինչ վիճակում է այժմ գտնվում այս թիմը, նրա վրա առաջին իսկ օրվանից չափազանց մեծ ճնշում կցուցաբերվի: Նման երիտասարդ ֆուտբոլիստը չպետք է անմիջապես դառնա «Յունայթեդի» նման ակումբի առաջատար: Հիմա այս դերում է Մարկուս Ռուշֆորդը: Երիտասարդ խաղացողները պետք է զգույշ լինեն, քանի որ նրանցից ոմանք դեռ ձևավորվում են:

Եթե Սանչոն տեղափոխվի «Չելսի», «Լիվերպուլ» կամ գուցե ինչ-որ իսպանական ակումբ, նա ստիպված չի լինի ներխուժել թիմ և զարմացնել: Նա աստիճանաբար կադապտացվի թիմում, ինչը դրականորեն կանդրադառնա նրա զարգացման վրա: Միգուցե Ջեյդոնը չի ստանա երաշխավորված տեղ մեկնարկային կազմում, բայց ճիշտ կվարվի եթե տեղափոխվի այլ ակումբ», – մեջբերում է Ջոնսոնին talkSPORT-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել