Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կուկուրելան, ով վարձավճարով է խաղում «Խետաֆեում», խոսել է այն մասին, թե որքան դժվար է կատալոնյան ակումբի սաների համար տեղ գտնել թիմի կազմում.

«Բարսելոնան» հիանալի ակումբ է, որը միշտ ցանկանում է հաղթել: Նրանք չունեն այն համբերությունը, որը ժամանակին եղել է: Ակումբի սաները չեն ստանում իրենց հնարավորությունը:

Սա ցավալի է ինձ համար: Հուսով եմ, որ նրանք հնարավորություն կտան ակադեմիայի խաղացողներին: Ես հասկանում եմ, որ ակումբի համար ավելի կարևոր է հաղթելը, քան համբերատար լինելը»,- մեջբերում է Կուկուրելային Marca-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել