Armsport.am-ը գրում է․

AS-ի փոխանցմամբ ՝ «Սևիլիայի» ղեկավարությունը շատ անհանգստացած է թիմի արդյունքներով այս մրցաշրջանում ՝ Լոպետեգիի գլխավորությամբ: Թիմը մրցաշարային աղյուսակում գրավում է հինգերորդ տեղը ՝ 39 միավորով, և պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար: Աղբյուրը կարծում է, որ եթե Լոպետեգին հրաժարական տա, ապա նրան փոխարինելու է Էմերին:

Ունաի Էմերին մարզել է ակումբը 2013 թվականից մինչև 2016 թվականը և թիմը երեք անգամ անընդմեջ հաղթել է Եվրոպա լիգայն: Մինչև 2019 թվականի նոյեմբերը իսպանացին գլխավորում էր Լոնդոնի «Արսենալը», որը նրան աշխատանքից հեռացրեց անբավարար արդյունքների պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել