Tert.am-ը գրում է.

Մեր երկրում հրաշալի իրավաբաններ ունենք, ովքեր ընտիր ձևով մեկնաբանում են, որ ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեն հակաօրինական ու հակասահմանադրական է՝ առաջ բերելով հազար տեսակ խնդիրներ՝ սկսած ծախսերից։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է գրող Ռազմիկ Դավոյանը։ Նրա դիտարկմամբ՝ եթե հանրաքվեն հակաօրինական է, ապա ու՞մ է հետաքրքրում՝ «այո» կամ «ոչ»-ը։

Ռազմիկ Դավոյանը չի հասկանում՝ ում են ներկայիս իշխանականները կոչում նախկիններ. «Ես չեմ կարող Ռոբերտ Քոչարյանին կամ էլ Սերժ Սարգսյանին կոռուպցիայի մեջ մեղադրել, բայց չեմ բացառում, որ նրանց շարքերում եղել են կոռուպցիոներներ»։

Փաստաբան Միհրան Պողոսյանը ցավով է նշում, որ իրենց աշխատանքը ինչ-որ չափով քաղաքականացվել է. «Շատ գործերի մեջ իրավաբանություն բացարձակ չենք տեսնում։ Մենք չունեցանք իրական հեղափոխություն, որը իշխանությունը փորձում է մեծ ճիգերով առաջ տանել»։

Փաստաբանի խոսքով՝ հեղափոխության փոխարեն տեղի է ունեցել իշխանափոխություն, որի ապացույցն են իրավական համակարգում նախկին դատավորների, դատախազների ու քննիչների առկայությունը․ «Նույն դատախազ, քննիչ, դատավորներն այսօր էլ կատարում են իշխանության պահանջները և դառնում ժողովրդի սրտի դատավորը, դատախազը»։

Դիտարկմանը, որ ՍԴ-ի դեպքում իշխանությունը նախընտրեց հանրաքվեի ճանապարհը, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Ամեն ինչ փորձեցին ՍԴ-ի դեմ պայքարում, այլ ճանապարհ չունեին։ Սկզբում ՍԴ-ի անդամների հետ շամպայն էին խմում, բայց, երբ արդեն կոնկրետ որոշումներ պետք է կայացներ ՍԴ-ն, ակամայից ՍԴ այս կազմը դարձավ նախկին, թալանչի»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել