Tert.am-ը գրում է.

Երբ ինչ-որ խնդիրներ առաջանան, «Իմ քայլի» տարբեր հատվածներ ոչ թե պետք է փորձեն իշխանությունը դեպի իրենց կողմ տանել, այլ պետք է իշխանությունից զրկվելու հարցն իրենց մեջ քննարկեն, իսկ դա պետք է բերի արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը` նշելով, որ դա է լուծումը, որովհետև այն վարկանիշը, որը վարչապետն ուներ խորհրդարանական ընտրություններին, այլևս ունի:

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցություններին՝ Արա Հակոբյանն ասաց, որ կողմերի միջև պայմանավորվածությունները պետք է լինեն թափանցիկ, հանրությունը պետք է իմանա, թե ինչ է եղել օրակարգում, ինչ են խոսում, որովհետև մինչ օրս իշխանություններից լուր չկա, թե ինչի մասին են բանակցում:

Իշխանության օրակարգում գտնվող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Արա Հակոբյանն ասաց, որ իշխանությունը սահմանադրական փոփոխություններն ուզում է իրականացնել, որպեսզի դատաիրավական համակարգը համապատասխանեցվի նոր իրողություններին, ինչի մասին և վարչապետը հայտարարել է։

«Վարչապետը հետաքրքիր դիտարկում էլ արեց, որ իրեն խորհուրդ են տվել կիսանախագահական կարգի անցնել և ասաց, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում, խորհրդարանական կարգի փոփոխության անհրաժեշտություն չկա, բայց եթե այդ փոփոխությունը լինի, ապա պետք է լինի անցում ուղիղ նախագահական կարգի»,– ասաց նա:

Արա Հակոբյանի խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ հերթական անգամ վարչապետը թեստավորում է իր ասածի արձագանքը: «Բայց մեր կուսակցությունը կարծում է, որ եղած համակարգը պետք է պահպանվի, եղած խորհրդարանական կարգում պետք է հակակշիռների և զսպումների համակարգը ձևավորվի, իսկ դա նշանակում է, որ սուպերվարչապետությունից մենք պետք է անցնենք ավելի հավասարակշռված կառավարման կարգի, այսինքն՝ խորհրդարանի և նախագահի լիազորությունները պետք է ավելացվեն ի հաշիվ սուպերվարչապետության և դա կլինի այն կառավարման կարգը, որը Հայաստանը պետք է ունենա»,– ավելացրեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել