Factor.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկ Բանակի օրվա առթիվ Վարդենիսում կայացած միջոցառմանը ներկա էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Այսօր խորհրդարանում՝ Factor.am-ը հետաքրքրվեց Օհանյանից՝ իշխանությա՞ն կողմից էր հրավերը եղել, թե՞ ինքը սեփական նախաձեռնությամբ է այնտեղ եղել։ Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ պաշտպանության նախարարի կողմից է հրավեր ստացել և մասնակցել է։ Իսկ այն հարցին, թե, ընդհանուր առմամբ, իշխանության հետ հարաբերություններն ինչպիսի՞ն են՝ Օհանյանն արձագանքեց. «Իշխանության ներկայացուցիչները հայեր են։ Իսկ հայը հայի հետ ինչպե՞ս կարող է նորմալ հարաբերություն չունենալ»։

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանն այսօր մասնակցեց Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել