Hraparak.am-ը գրում է.
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, ըստ իր, շրջապատի բերման են ենթարկել Ոստիկանության վեցերորդ վարչության աշխատակիցները, այս պահին նրան տանում են Կենտրոնի ոստիկանության բաժին։ Քիչ առաջ համացանցում հայտնվել էր Մալյանին բռնի կերպով առեւանգելու տեսանյութը։
Մենք խոսել ենք նաեւ Նարեկ Մալյանի քրոջ՝ Արեւիկ Մալյանի հետ, ով փոխանցեց միայն, որ ինքն էլ համացանցում հայտնված տեսանյութից է իմացել եղբոր «առեւանգման» մասին։
Նշեց միայն, որ տեսանյութից պարզ է դառնում միայն, որ Մալյանը Փարպեցի փողոցում գտնվող իր գրասենյակի մուտքի մոտ է, արդյոք նրան բերման ենթարկողները ոստիկաններ են կամ իրավապահ մարմինների այլ աշխատակիցներ, թե քաղաքացիական անձինք, դեռ հայտնի չէ։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/2320f86f5c2831e655040f0f0ba5064e
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել