Armlur.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ տարիների ընթացքում բանակում արմատավորվել է զարգացման ռազմավարությունը և ապացուցվել է, որ այն անընդհատ կատարելագործվող կառույց է, ու ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այսօր ղեկավարության ջանքերով արագ տեմպերով առաջ է ընթանում։ Ըստ Օհանյանի՝ ժամանակն է, որ նույն արագ տեմպերով զարգանա նաև երկրի տնտեսությունը:

ArmLur.am-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանն ասաց, որ այս պահին ինքը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում է, որտեղ պետք է կայանան Հայոց բանակին նվիրված միջոցառումները: Նշենք, որ պետական այրերը ևս ժամեր անց լինելու են Վարդենիս քաղաքում:

-Այսօրվա բանակի ղեկավարության, երկրի ղեկավարության ուշադրության շնորհիվ է, որ բանակում արմատավորվել է ռազմավարությունը, իսկ տնտեսությունը մեր պետության ամենակարեւոր մասն է, պետք է տնտեսության մեջ ռազմավարություն մշակվի, տնտեսության ձեռքբերված հավելյալ արժեքն է, որ կամրապնդեն բանակը եւ մեր պետությունը:

-Այսօրվա իշխանությունները խնդիր են դրել օր առաջ լուծել բանակի սնդդի հարցը, սպասարկման, որպեսզի զինվորը այդ հարցում որեւէ խնդիր չունենա: Լինելով նախկին ՊՆախարար՝ Դուք ինչպե՞ս եք գնահատում այն, ինչ իրականացվում է այսօր այդ հարցում, ու ինչո՞ւ նախկինում չէիք անում քայլեր հայ զինվորի սննդի որակի բարձրացման հարցում:

-Կամաց-կամաց այդ հարցը լուծվում է, այդ բոլոր գաղափարները մեր ժամանակ է հիմք առել: Մենք քննարկել ենք, այն ժամանակ միջոցներ չեն եղել եւ փառք Աստծո, որ ղեկավարությունն այսօր այդ միջոցները գտել է. ունեն հնարավորությունն, այդ ամենն անում են: Ես ամենաուրախացող մարդն եմ այդ հարցում:

-Հայոց բանակը նաեւ զենքի խնդիր ուներ. դա ինչի՞ հետեւանք էր:

-Մենք զինամթերքի հարցը շարունակական ձեռքբերման գործընթաց ենք համարել ու համարում, վերջին ռազմավարության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պլանը մենք կազմել ենք՝ ես կազմել եմ 2016-2020թթ համար, ու այդ պլանի մեջ եղել են ՍՈՒ 30-ները, հետո հանվել էր, բայց Դավիթ Տոնոյանը՝ իմ հարգարժան գործընկերը, նորից մտցրել է պլանում: Այսինքն՝ պետությունը շարունակելու է այդ գործընթացը:

-Ապրիլյան քառօրա պատերազմը որքանո՞վ էր դաս նախկին ու ներկա իշխանությունների համար:

-Ապրիլյան քառօրյա պատերազմը, ինչպես նաեւ յուրաքանչյուր միջոցառում, պատճառ է եզրահանգումներ կատարելու համար, մեր ժամանակ մենք այդ եզրահանգումները կատարել ենք, որից ՊՆ, Գլխավոր շտաբը, ՊԲ-ն համապատախան որոշում են կայացրել՝ շարունակել բանակի զարգացումը, եթե եղել են թերություններ, ապա վերացնել դրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել