Shamshyan.com-ը գրում է․

Հունվարի 27-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի դիմաց, բախվել են Երևան քաղաքի բնակիչներ, 33-ամյա Արսեն Ս.-ի վարած KIA Rio մակնիշի 10 VX 707 համարանիշի և 53-ամյա Բագրատ Հ.-ի վարած Opel Zafira մակնիշի 36 PO 689 համարանիշի ավտոմեքենաները:

Opel-ի բախումից հետո KIA-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել 2 հետիոտնի, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ KIA-ն, երբ նկատել է, որ 2 հետիոտներ փողոցն անցնում են, կանգնել է: Նրանք փողոցն անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով, մինչդեռ 2 մետր այն կողմ գետնանցումն էր, և այդ ժամանակ Opel-ը բախվել է KIA-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել