Tert.am-ը գրում է․
Իրականում գրիչը մի ծուղակ էր, որում հայտնվեցին մի քանի հոգի: Այս մասին այսօր Azatutyun.am-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներին` կապված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից իրեն ենթադրաբար ծառայություններ առաջարկելուն և որպես ապացույց՝ Թովմասյանի նվիրած գրիչը ներկայացնելուն:
«Անցյալ տարվա առաջին կեսին ես ստացել եմ մի զանգ այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վաեցյանից հետևյալ բովանդակությամբ. «Ալեն ջան, Հրայրը՝ Սահմանադրական դատարանի, առաջարկում է, պատրաստ է աշխատել, ամեն ձևով աջակցել և մի բան է խնդրում, որ Ալենին ասեք իմ հետ կապված քիչ խոսի»,- պատմեց Ալեն Սիմոնյանը:
«Դրանից երկու, երեք օր անց Թումանյան փողոցում հետևից գրկախառնության արժանացա և ի զարմանս ինձ Հրայր Թովմասյանն էր, ով ինձ լայն ժպիտով ասաց` բա նորմալ է հիմա ամեն ինչ: Ես զարմացել էի»,– ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։