Ermenihaber.am-ը գրում է.

90 տարեկան հասակում մահացել է Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանը:

1930թ. ծնված Զաքարյան բռնցքամարտիկի կարիերան տևել է 22 տարի: Բռնցքամարտիկն այդ ողջ ընթացքում անցկացրել է 200 սիրողական և 51 պրոֆեսիոնալ մենամարտ: Զաքարյանը Ստամբուլի և Թուրքիայի չեմպիոն դառնալուց հետո 1964-ին դարձել է Մերձավոր Արևելքի չեմպիոն: 1966թ. կարիերան ավարտած Զաքարյանը 1966-ից սկսել է մարզչական գործունեություն ծավալել:   

Հաղորդվում է, որ հունվարի 25-ի երեկոյան մահացած Զաքարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Ստամբուլի 3 խորան հայկական եկեղեցում հունվարի 29-ին ժամը 13-ին, որից հետո հանգուցյալի մարմինը կհուղարկավորվի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել