Hraparak.am-ը գրում է.

Մադոննան կրկին հետաձգել է համերգը, որը տեղի էր ունենալու Լոնդոնում։ Պատճառը՝ անհաղթահարելի ցավերն են։ Այս մասին հայտնում է ASPI-ն։ Վաթսունմեկամյա սուպերաստղը պետք է ելույթ ունենար այսօր, այդպիսով մեկնարկելով «Մադամ X» համերգաշարը, որը բաղկացած է տասնհինգ համերգներից։ Համերգը տեղի էր ունենալու «Լոնդոն Պալադիում» թատրոնում։ Երգչուհին իր սոցցանցային էջում գրել է, որ բժիշկները իրեն խորհուրդ են տվել մի քանի օր հանգստանալ։ «Ինչպես գիտես ես վնասվածքներ ունեմ, որոնք ինձ տանջում են համերգային տուրի սկզբից սկսած։ Չեմ ուզում հիասթափեցնել իմ երկրպագուներին, բայց եւ չեմ ուզում հարվածի տակ դնել շոուն»։,- գրել է Մադոննան։ Երգչուհին մանրամասնել է, որ ցավերն ավելին են, քան կարելի է պատկերացնել։ Նա նաեւ ակնարկել է, որ գնված տոմսերի գումարները հետ կվերադարձվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել