168.am-ը գրում է.

Սլովենիայի վարչապետ Մարիան Շարեցը հունվարի 27-ին հայտարարել է պաշտոնաթող լինելու որոշման մասին, նա համապատասխան խնդրագիրը կներկայացնի խորհրդարանին: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը։

Քաղաքական գործիչն իր որոշումը բացատրել է նրանով, որ իր կառավարությունը կորցնում է աջակցությունը: Նա կոչ է արել անցկացնել վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ: «Այժմ ես չեմ կարող համապատասխանել մարդկանց ակնկալիքներին: Բայց ես կկարողանամ խոստումներս կատարել ընտրություններից հետո»,-գործակալությունը մեջբերում է Շարեցի խոսքը:

Հունվարի 27-ին ավելի վաղ պաշտոնից հեռանալու որոշման մասին նաեւ հայտարարել է Սլովենիայի ֆինանսների նախարար Անդրեյ Բերտոնցելը:
Շարեցը վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2018 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել