Tert.am-ը գրում է.

«Էրեբունի պլազա» հյուրանոցում կատարվածն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատկան մարմինների պարզաբանումներից պատասխաններ ստացանք։ Ահաբեկչի վարքագիծն ու իրավապահների գործողություններն այնքան տարօրինակ էին, իրարամերժ եզրահանգումների տեղիք տվող, որ եթե անգամ հետագայում բավարար պարզաբանումներ տրվեն, հազիվ թե դա հանրության կողմից արժանահավատ համարվի։ 

Տարօրինակ ահաբեկչություն․ 

Ինչ խոսք առավել տարօրինակ էր Ոստիկանապետի պաշտոնակատարի բանակցություներն ահաբեկիչի հետ անձամբ վարելը, նրան առանց ձեռնաշղթաների դեպքի վայրից տանելը, ինչպես նաև Ոստիկանապետի ծառայողական մեքենա «կուլտուրական» ուղեկցելը։ Սա հեռու գնացող եզրահանգումների տեղիք տվեց հատկապես այն առումով, որ սա ահաբեկիչների հանդեպ առաջին արտառոց դեպքը չէ այս իշխանությունների օրոք։

Երբ 2016 թվականին «Սասնա ծռերը» գրավեցին ՊՊԾ գունդը, այդ ժամանակ Սերժ Սարգսյանին շատերը մեղադրում էին, որ ահաբեկիչների հետ բավական մեղմ է վարվում, ու քննադատողները նույնիսկ հաշվի չէին առնում, որ ահաբեկիչները զինված էին, արդեն կար զոհ, ՊՊԾ գնդում էլ կար մեծ քանակությամբ զենք, ու ամենևին չէր բացառվում, որ իրավապահների կոշտ քայլերի պարագայում կլինեին ավելի շատ զոհեր։ Արդյունքում, տևական բանակցություններից հետո, զինված ահաբեկիչները հանձնվեցին իրավապահներին ու կանգնեցին դատարանի առաջ։

Իսկ հեղափոխությունից հետո, նույն այս առիթով ինչպե՞ս վարվեցին նոր իշխանությունները։ Նրանք ոչ միայն զինված խմբավորման պարագլուխներին ազատ արձակեցին, այլև խրախուսեցին նրանց քաղաքական գործունեությունը, հետագայում վարչապետ Փաշինյանը նրանց հետ հանդիպում կազմակերպեց, այն դեպքում, երբ արտախորհրդարանական որևէ ուժի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին հանրությունն այդպես էլ չիմացավ, եթե անգամ դրանք տեղի են ունեցել։ «Սասնա ծռերն» իրենց աջակցությունը հայտնեցին վարչապետին, իսկ որոշ ժամանակ անց, երբ արդեն համարեցին, որ վարչապետի հետ հանդիպման առիթը բավական մեծացրել է իրենց քաղաքական կշիռը, ու, իրենց կարծիքով, դարձել են քաղաքական գործոն, հայտարարեցին, որ այլևս չեն սատարում վարչապետին ու նրա վարչակազմին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել