Tert.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի գրառումներում ոչ թե գրիչի նկարն է կարևոր, այլ՝  ներկայացված բովանդակությունը, տեքստը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝  անդրադառնալով  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ կատարած հրապարակումներին, որտեղ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր գրիչի լուսանկար՝ ասելով, որ այն իրեն է նվիրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, և այն որակել որպես ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն:

Պատգամավորի խոսքով՝ վարչապետի գրառումը արտասովոր երևույթ չէ, քանի որ այդ ամենը հաջորդել  է Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ Սահմանադրական դատարանի թեմայով հարցերին, ըստ նրա՝ հենց այդ քննարկումների պատճառով է առաջացել հետագա զարգացումները։

«Ես այստեղ վիրավորական ոչինչ չեմ տեսնում, քաղաքական գնահատական է։ Վարչապետը ճիշտ գնահատական է տվել մի անձնավորության, որը Հայաստանում ամենալուրջ պաշտոնների մեկն է զբաղեցնում, և որն իսկապես այդ պահվածքն է ունեցել»,- ասաց նա։

Աղազարյանը նշեց, որ ՍԴ նախագահի նման պահվածքը շարունակական բնույթ ունի և նա նախկինում նույն կերպ է վարվել  նախկին իշխանության հետ, ինչի արդյունքում հասել է ներկայիս դիրքին։ «Փաստորեն՝ վարչապետն ուզել է ասել, որ այսօր նման գործելաոճը ընդունելի չէ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել