Tert.am-ը գրում է.

Գուցե՝ գրիչը թույլ փաստարկ է, բայց քծնանքը եղել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ կատարած հրապարակումներին, որտեղ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր գրիչի լուսանկար՝ ասելով, որ այն իրեն է նվիրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, և այն որակել որպես ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն:

«Ես չեմ ուզում քննարկել, թե գրիչի պատմությունը թույլ կամ ուժեղ փաստարկ է, բայց երբ նայում ենք գրառման արձագանքները, պարզ է՝ ոչ ոք չի կասկածում, որ քծնանքը եղել է։ Քծնանքը ապացուցելի չէ, բայց բոլորն էլ գիտեն՝ ում հետ գործ ունեն»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց՝ այն, ինչ կատարվել է վերջին օրերին, ցավալի է և չէր ուզի այդ ամենն այս երկրում կատարվեր։ Հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի այս քայլերը հիասթափություն չե՞ն առաջացնի, քանի որ նույնիսկ իր համախոհներին այն դուր չէր եկել, Մանուկյանը պատասխանեց․ «Չեմ ուսումնասիրել, թե ով ինչ է գրել, իսկապես այնքան տհաճ է այս ամենը, որ չեմ ուսումնասիրել։ Իմ կարծիքով՝ նրանք, ովքեր պետք է լռեին, շատ ակտիվացել են»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել