Shamshyan.com-ը գրում է.

Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի Շիրակի փողոցի շենքերից մեկի բնակիչը ականատես է եղել, որ իրեն պատկանող Hyundai Elantra մակնիշի 35 TV 136 համարանիշի ավտոմեքենայի առջևի աջ դուռը մեքենայի վրայից գողացել են։

Կատարվածի մասին քաղաքացին ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին։

Տեղում աշխատել է ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են նաև կոտրած ապակիների մնացորդներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել