Tert.am-ը գրում է.

Հաճելի ու ցանկալի չէ, որ խորհրդարանում նման երևույթներ լինեն, դա սադրանք էր և՛ «Իմ քայլի», և՛ ԲՀԿ-ի կողմից, որը առաջացրեց պոռթկում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հունվարի 21-ին ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկին:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քաշքշուկը տեղի էր ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի այն հայտարարությունից հետո, որ «գողականի հետ էլի երեք տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլինի նաև դրա դեմ պայքարել»:

Լրագրողի դիտարկմանը՝ «Իմ քայլից» նշում են, որ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել, Ծառուկյանն ասաց, որ արդեն պատասխանել է այդ հարցին և նորից ասաց, որ դա սադրանք էր և սադրանքից հետո առաջացան պոռթկումներ:  

«Մարդիկ ռոբոտներ չեն, այդ սադրանքից հետո երկու կողմից էլ առաջացան պոռթկումներ, դա հաճելի չէ, ցանկալի չէ: Նման միջադեպեր չպետք է լինեն»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել