Operativ.am-ը գրում է.

Այն, թե ինչպես Եվրոպան կհաղթահարի Կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրի պարտավորությունների իրականացումը, կարող է մայրցամաքի գոյատեւման հարց դառնալ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է Bloomberg-ը:

Նրա խոսքով՝ 2020 թվականին եւ առաջիկա տարիներին Եվրոպան կբախվի «գործողությունների տասնամյակի» հետ:

Մերկելը նշել է, որ համաշխարհային առաջնորդները պետք է լսեն երիտասարդներին, որոնք արշավներ են անցկացնում գլոբալ տաքացման դեմ ավելի կոշտ քաղաքականության համար:

Գերմանիան, որը Եվրոպայում ջերմոցային գազերի արտանետման խոշոր աղբյուր է համարվում, նպատակ ունի նվազեցնել այդ արտանետումները 40 տոկոսով արդեն այս տարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել