168.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոր անձնական ռեկորդ է սահմանել մեկ օրում Twitter-ի իր էջում զետեղած հաղորդագրություների քանակով: Հունվարի 22-ին այս տվյալները բերել է Factbase պորտալը, որը հետեւում է Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնական հայտարարություններին։

Տեղական ժամանակով 18:35-ի (Երեւանի ժամանակով հունվարի 23-ի 03:35-ի) դրությամբ Թրամփը հրապարակել է 142 հաղորդագրություն: Հաշվումների համաձայն՝ մինչ նա գտնվում էր Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում, մեկական հաղորդագրություն է զետեղել յուրաքանչյուր 88 վայրկյանը մեկ: Նախորդ ռեկորդը նա սահմանել էր 2019 թվականի դեկտեմբերին, երբ 24 ժամվա ընթացքում հրապարակել էր 123 հաղորդագրություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել