Hraparak.am-ը գրում է.

Այսօր «Էրեբունի» պլազայում արտակարգ դեպք էր տեղի ունեցել․ մի տղամարդ մտել էր պլազա, կրակոցներ արձակել եւ հարցրել՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը։ 

Նա նույնիսկ 10 անձի պատանդ էր վերցրել, ապա ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ զրուցելուց հետո զենքը վայր էր դրել։


Մենք տեղեկացանք, որ կրակոց արձակողը Արթուր Թորոսյան անուն-ազգանունով անձն է։ Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը՝ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի համակիրներից է։ Նա դեռ 2019-ի օգոստոսին գրառում է կատարել՝ հույս հայտնելով, որ Ռ․Քոչարյանը կլինի ազատության մեջ։

Նրա ընկերների ցանկում է նաեւ Քոչարյանի աջակիցներից տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը։ Ինքն  էլ հետեւում է Արմեն Աշոտյանի, Արթուր Դանիելյանի, Նաիրա Զոհրաբյանի էջերին, հավանել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի էջերը։

Էջում նշված է նաեւ, որ սովորել է Մանկավարժական համալսարանում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։ Ծնվել է 1987 թվականին։

Ավելի ուշ, Անդրանիկ Թեւանյանը ֆեյսբուքյան իր ընկերներից հեռացրեց Արթուր Թորոսյան օգտատիրոջը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել